Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը

Եթե աչքերը հոգնած են ու այտուցված

Եթե աչքերը հոգնած են ու այտուցված

Ձեզ ծանո՞թ են աչքերի տակ գոյացած մուգ շրջանակները կամ պարկերը, որոնք հոգնածության, քիչ քնելու հետևանք են: Եթե այո, ապա առաջարկում ենք այդ երևույթի դեմ պայքարելու 7 միջոց.

1.  1 թեյի գդալ եղեսպակի վրա 100 մլ եռացրած ջուր լցնել, թրմել ծածկած կափարիչով 20-30 րոպե և քամել: Ստացված եփուկի կեսը սառեցնել, իսկ մնացածը տաքացնել: Բամբակյա խծուծներից մեկը տաք եփուկի մեջ թաթախել, մյուսը` սառի մեջ, և յուրաքանչյուր 10 րոպեն մեկ, հերթագայելով, մեկ սառը, մեկ տաք թրջոցը դնել աչքերին: Այս գործողությունը պետք է կատարել մեկ օր ընդմիջումով, քնից առաջ, իսկ հետո կոպերի համար նախատեսված քսուք օգտագործել: Արդյունքը երկար սպասեցնել չի տա:

2.  2 ճ. գդալ քերած հում կարտոֆիլը լցնել թանզիֆի մեջ և դնել աչքերի պարկերի վրա. թողնել 10-15 րոպե, ապա, հազիվ դիպչելով աչքերին, կոպերի հատուկ քսուք օգտագործեք: 10-15 րոպե հետո սառը թեյի մեջ թաթախված բամբակյա խծուծով թեթև հպումներով հեռացրեք քսուքի հետքերը:

3.  Կեղևով խաշած ու հովացած կարտոֆիլը կիսել ու դնել աչքերին և թողնել 30-40 րոպե:

4.  Աչքերի համար օգտակար է նաև հում քերած կարտոֆիլի, 2 թեյի գդալ ալյուրի ու 2 թ. գդալ հում կաթի խառնուրդը:

5.  Մանր կտրատած մաղադանոսը խառնել 2 թ. գդալ թթվասերի հետ ու քսել կոպերին` վրայից խոնավ խծուծով ծածկել:

6.  Թեյի մեկանգամյա օգտագործման պարկիկները եռացրած ջրի մեջ գցել, սառեցնել սառցախցում ու 10 րոպեով դնել աչքերին:

7,  Հաճախ աչքերի տակ առաջացած պարկերի հետ միաժամանակ նաև կոպերի կարմրություն ու բորբոքում է դիտվում: Այդ դեպքում պետք է 3-5 րոպե թեյի, 1-2 %-անոց բորաթթվի կամ էլ երիցուկի թրջոցներ դնել աչքերին:

Աղբյուր. ankakh.com
Լուսանկարը. zelenaya-svadba.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ